Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ամբողջ ճշմարտությունը բանջարեղենային հյութերի մասին

Ամբողջ ճշմարտությունը բանջարեղենային հյութերի մասին

Ընդունված է համարել, որ մրգային հյութերն ամենից օգտակարն են: Հենց դրանցում են բոլոր այն վիտամինները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Սակայն չի կարելի մոռանալ նաեւ բանջարեղենային հյութերի մասին: Իրականում դրանք ավելի օգտակար են, քան մրգայինները: Բանջարեղենային հյութերում շաքարավազը եւ թթուներն ավելի քիչ են (բացառությամբ լոլիկի հյութի), եւ դրանք ավելի հեշտ է մարսելը: Այս հյութերը հարուստ են հանքանյութերով եւ քլորոֆիլով, որոնք սովորաբար մեզ մոտ պակասում են: Հենց այս տարրերն են պաշտպանում լյարդը եւ բարելավում արյան բաղադրությունը:

 

Բանջարեղենային հյութերը հարկավոր է խմել ուտելուց առաջ, եթե ստամոքսի խնդիրներ չունեք: Եթե նման խնդիրներ կան, ապա անհրաժեշտ է հյութը խմել ուտելու միջեւ ընդմիջումներում: Իսկ եթե օստեոպորոզի հակում ունեք, ապա թթու հյութեր չպետք է խմեք, քանի որ դրանք օրգանիզմից հանում են կալցիումը: Եթե առողջության հետ խնդիրներ չունեք, ուրեմն՝ ավելի լավ: Կարող եք խմել ցանկացած բանջարեղենի հյութ ուտելուց առաջ եւ հետո:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ